Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Օդից կախված աշխատավարձը տեղ կհասնի

Օդից կախված աշխատավարձը տեղ կհասնի
31.07.2015 | 01:31

Օգոստոսյան շոգը չխանգարեց, որ գործադիրը կառավարության նիստում քննարկի 45 հարց, որոնցից գլխավորը նաիրիտցիների աշխատավարձերի թեման էր։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եկել էր անձամբ զեկուցելու։ «Երկու-երեք օրում կավարտվեն աշխատավարձերի հետ կապված բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունները։ Գումարներ կան, և նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը հնարավոր է վճարել»,- հավաստիացրեց նախարարը։ Ի դեպ, թեև կառավարությունը խոստացել էր առաջիկայում վճարել նաիրիտցիների պարտքը, այնուհանդերձ, նրանց մի մասը, ըստ ամենայնի, վստահ չէր, որ խոսքը գործ կդառնա, և նրանք կրկին կառավարության շենքի առջև էին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ